ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երգդ դեռ հնչելու է Արցախում, մեր անկոտրում հայուհի

Երգդ դեռ հնչելու է Արցախում, մեր անկոտրում հայուհի
22.07.2024 | 19:15

Շնորհավոր տարեդարձդ, լուսավոր մարդ:

Արցախը մեր սրտի զարկն է, որը չի դադարելու լինել պայքարի խորհրդանիշ։ Արցախը եղել է ու կա Հայոց Կենաց ծառի ամուր արմատներից մեկը։ Արցախն այն հողն է, որտեղ ծնված հայ ազնվականները հայտնի են եղել պատմության ասպարեզում . նրանք եղել են հզոր կայսրությունների բարձրաստիճան այրեր ու զորավարներ։
Օրինակնե՞ր եք ուզում։Պատմության էջերում բազում փառավոր անուններ կան։
Ա՛յն հողն է Արցախը, որի զավակները պատերազմներ ապրելուց հետո էլ չեն կորցնում իրենց ազնվական որակները և շարունակում են կյանք ու լույս սփռել իրենց շուրջը։
Անցյալ տարի այս օրեն էին։
Թշնամու կողմից տոտալ շրջափակման մեջ էր բռնազավթված Արցախը։
Ծանրագույն այդ օրերին ինքս ինձ համար բացահայտեցի շատ արցախցիների, ովքեր ինձ համար դարձան պայքարի սիմվոլ։
Հիշու՞մ եք արցախցի մեր հայուհուն` ՀԵՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Ասկերանից, ով փակել էր թշնամու «հումանիտար» ուղեբեռների ճանապարհը, ցույց տվել հայի պատվախնդրությունը։ Եվ նրա խոսքը որպես կարգախոս դարձավ բազմաթիվ օգտատերերի դիմագրքի էջերի գլխագիրը.
-Կմեռնեմ սոված, բայց թշնամու հաց չեմ ուտի։
Սա ասում էր արցախցի հայուհին ` Հերմինե Խաչատրյանը, ում եղբայրը` Արթուր Խաչատրյանը ևս անմահացել է պատերազմում։
Հետո ավելի մոտիկից էի բացահայտելու Հերմինեին, նրա անկոտրում տեսակը, ով պայքարը իր համար դարձրել է գաղափար և այդ ոգով էլ շարունակում է դաստիարակել իր միակ որդուն` Սևակ Ավետիսյանին։
Չի եղել մի օր, երբ Հերմինեի հետ խոսելիս չանդրադառնամ մեր ազգային մարտահրավերների, պայքարի թեմաներին, և չլսեմ նրա հուսադրող` «Աստծո կամոք մինչև վերջ պայքարելու ենք և հետ ենք բերելու մեր Արցախը» մշտապես սթափեցնող խոսքը, կարծես թույլ չի տալիս, որ իր ազգակիցները հուսահատվեն հանկարծ։
Դա հիշեցում է, որ առջևում մեծ պայքար է, և գոյապայքարը հաղթում են միայն հոգով ամուր ազգերը։ Իսկ հայը դատապարտված է` լինելու և մնալու այդպիսին, քանի դեռ չենք հաստատել մեր բաժին պատմական արդարությունը։
Գրում եմ Հերմինեի մասին այս տողերն ու հիմա էլ մտովի լսում եմ նրա ձայնը.
-Վերադառնալու ենք մեր Արցախ, այսպես չի մնալու...
Եվ ես էլ ասում եմ` այո՛, վերադառնալու ենք։ Ամբողջացնելու ենք մեր իրակա՛ն Հայրենիքը, որի անբաժան մասը Արցախն է։
Եվ Արցախում նորից հնչելու է հայ հոգևորականի աղոթքը, հայ երգը, ինչպես և` քո՛ երգը, մեր սիրելի Հերմինե։
Հերմինե Խաչատրյանն իրականում նաև երգչուհի է և փոքրուց նրա տարերքը եղել է ազգային-ժողովրդական երգը։ Երգել է տարբեր համույթներում։ Նրա հոգում հայ երգն է։ Եվ գալու է այդ օրը, որ մենք արցախցու երգը լսելու ենք Արցախի հողում։
Սա ոչ թե ուտոպիա է մեզ համար, այլ ազգային գաղափար, որի համար պայքարը վախճան չպիտի ունենա։
Միշտ հիշենք, թե ինչ էին ասում մեր ազգի մեծերը։
Հրանտ Մաթևոսյանին հարցրել էին, թե Վանը Թուրքիայու՞մ է։
Պատասխանել էր.
-Ոչ, թուրքերն են Վանում։
Այո, թշնամին է Վանում ու Արցախում։
Բայց, մե՛նք ենք այնտեղ ներկա ` հոգով ու գաղափարով։ Գալու է պատմական արդարության ժամը։
Շնորհավորելով մեր սիրելի Հերմինեին ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթում եմ նվիրական իղձերի իրականացում։
Իսկ նրա իղձերը գծվում են մեր Հոգևոր Հայրենիքի ծիրում, որտեղ Արևմտյան Հայաստանն ու Արցախն են։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4634

Մեկնաբանություններ